Մեր մասին

 Մաստեր Պրինտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։

Այն բազմաֆունկցիոնալ տպարան է, որը իր հաճախորդներին առաջարկում է դիզայներական և տպագրական աշխատանքների լայն տեսականի՝ լազերային, օֆսեթ , լայնաֆորմատ տպագրություն, տարբեր մակերևույթների (սպասք, գործվածք) և նյութերի վրա տպագրություն, փորագրում և այլն։

Այն իր բնույթով սոցիալական ձեռնարկատիրություն է, որը կարևորում է մարդասիրական գործունեությունը և իր աշխատանքով նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց, առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնդիրների լուծմանը։

Ավելին, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը և կատարած աշխատանքը, Մաստեր Պրինտում գործում է հատուկ զեղչային համակարգ հասարակական կազմակերպությունների համար։ Մաստեր Պրինտը իր աշխատանքին վարպետորեն է մոտենում։

Մեզ հետ ցանկացած հաճախորդ կարող է վստահ լինել իր պատվերի որակի և անթերիության մեջ։